Չճանաչված Լեռնային Ղարաբաղում հայտարարում են, որ հակամարտության ընթացքում զոհվել է 15 զինվորական
Չճանաչված Լեռնային Ղարաբաղում հայտարարում են, որ սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև բախման արդյունքում զոհվել է 15 հայ զինվոր: Տեղեկությունը, զոհված զինծառայողների անունների հետ մեկտեղ տարածում են հայկական լրատվամիջոցները:
Չճանաչված Լեռնային Ղարաբաղում նախապես հաղորդվել էր, որ բախումների ընթացքում 16 զինծառայող է զոհվել, ևս 100-ը վիրավորվել են:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր երեկ, սեպտեմբերի 27-ի առավոտից: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են իրավիճակի սրման ու կրակ բացելու մեջ: Տեղեկություններ կան երկու կողմերից զոհերի մասին: