Չոխատաուրիում բացվել է հասարակական կենտրոն
Չոխատաուրիում բացվել է հասարակական կենտրոն

Չոխատաուրիում բացվել է հասարակական կենտրոն: Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, մեծամասնական պատգամավոր Նինո Ծիլոսանին, Գուրիայում պետական լիազոր Զուրաբ Նասարաիան և այլ անձինք: Չոխատաուրիի հասարակական կենտրոնը Գուրիայում 6-րդն է, իսկ երկրի մասշտաբով 81-րդը:

Ինչպես նշվել է, ժամանակակից չափանիշների շենքը կառուցվել է հատուկ հասարակական կենտրոնի համար: Քաղաքացիներն այստեղ կարող են ստանալ ավելի քան 200 ծառայություն:

Բացի այդ, քաղաքացիները կարող են օգտվել բանկային ծառայություններից, անլար համացանցից և անվճար սկայպ-սենյակից:

«Շատ կարևոր է, որ Օզուրգեթիի, Լանչխութիի, Չոխատաուրիի մի քանի գյուղեր ունեին նման եվրոպական ենթակառուցվածք, մնացել էր Չոխատաուրին և այսօր հուզիչ է, որ մենք սրանով կատարեցինք մեր պարքը, որն ունենք պետության քաղաքացու առջև»,- հատարարել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: