Չորս մարդ զոհվել է Իսրայելի ավիահարվածներից Գազայի հատվածում
Չորս մարդ զոհվել է Իսրայելի ավիահարվածներից Գազայի հատվածում

Չորս մարդ զոհվել է Իսրայելի ավիահարվածներից Գազայի հատվածում: Տեղի բժիշկների խոսքով՝ մեկ մարդ զոհվել է Խան Յունիսում: Իսրայելի զինված ուժերի խոսքով՝ նա անմիջական սպառնալիք էր ներկայացնում տարածքում գործող իրենց մարտիկների համար: Երեք մարդ զոհվել է Ալ-Աքսա հիվանդանոցի մոտ գտնվող հանրային սննդի օբյեկտում ավիահարվածի հետևանքով:

Հատկանշական է, որ Իսրայելի կողմից Իրանի ռմբակոծությունների դադարեցումից հետո Գազայի հատվածում հարձակումներն ավելի ինտենսիվ են դարձել։