Չորս ընդդիմադիր քաղաքական միություն. Անհապաղ ազատ արձակել ցույցերի ժամանակ բերման ենթարկված բոլոր անօրինական քաղբանտարկյալներին, նշանակել նոր ընտրություններ

18:41, 05.12.2024

Չորս ընդդիմադիր քաղաքական միություններ հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով ազատ արձակել հանրահավաքի ժամանակ բերման ենթարկվածներին և նշանակել նոր նտրություններ։

«2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրություններում հաղթած քաղաքական կուսակցություններ

Եվս մեկ անգամ հստակ արձանագրում ենք Բիձինա Իվանիշվիլիին ներկայացվող պահանջները, որոնց կատարումն անհրաժեշտ է ճգնաժամից դուրս գալու համար.

անհապաղ ազատ արձակել բոլոր ապօրինի, քաղբանտարկյալներին, որոնք ձերբակալվել են ցույցերի ժամանակ և դադարեցնել նրանց դեմ հարուցված բոլոր գործերը

պետք է նշանակվեն նոր ընտրություններ, որոնք կանցկացնի նոր, անկախ ընտրական վարչությունը և կանցկացվեն իրավապահ մարմինների քաղաքական չեզոքության պայմաններում։

Վրաստանի, մեր ազատության հաղթանակն անխուսափելի է»,- նշված է «Միացյալ ազգային շարժման» ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

Նմանատիպ