Չորրորդ ալիքը դեռ չի ավարտվել, բայց կարելի է ասել, որ ալիքը իջնում է, առաջիկա օրերին վարակի տարածման նվազում կլինի. Էկատերինե Տիկարաձե
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, այս փուլում երկրում դեռ կորոնավիրուսի չորրորդ ալիքն է: Նրա խոսքով՝ վարակի տարածման տեմպերի դիտարկումը ցույց է տվել, որ մոտ ապագայում վարակի նոր դեպքերի թիվը կսկսի նվազել։
«Առաջին հերթին պետք է նշենք, որ մենք հինգերորդ ալիքի հետ գործ չունենք, դա չորրորդ ալիքի որոշակի գործընթաց է, որը դեռ ավարտին չի հասցվել: Հետևաբար, կարևոր է պահպանել ճիշտ շեշտադրումները: Ինչ վերաբերում է բուն ալիքի ուղղությանը, լինի բարձրացող, թե իջնող, ապա միանշանակ կարող ենք ասել, որ ալիքը իջնում է, քանի որ դիտում ենք վարակի տարածման այսպես կոչված գործակիցը։ Այսպես կոչված Էրտեի կրճատում, ինչը վկայում է այն մասին, որ առաջիկա օրերին տեղի կունենա վարակի նվազում բացարձակ թվերով»,- ասել է Էկատերինե Տիկարաձեն:
Միևնույն ժամանակ Տիկարաձեն ասում է, որ հիվանդանոցային հատվածում բավական ռեսուրսներ կան հիվանդների հոսքը կառավարելու համար:
«Ինչ վերաբերում է ռեսուրսներին, ապա այս փուլի համար մենք ունենք բավարար ռեսուրսներ, եթե իրավիճակը բարդ է, իհարկե, կան այլընտրանքային ուղիներ, ինչպես ժամանակին մենք օգտվում էինք դաշտային հիվանդանոցից: Սակայն այսօր դաշտային հիվանդանոցի համար անհրաժեշտություն չկա», – ասել է Էկատերինե Տիկարաձեն: