Չնայած Ռուսաստանի մեծ դիմադրությանը, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը մեր բանաձևը հաստատել է ձայների մեծամասնությամբ
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը ձայների մեծամասնությամբ հաստատել է Սոփիո Քացարավայի կողմից նախաձեռնած բանաձևը:
«Լուքսեմբուրգի հռչակագրում մտցվել է մեր երկրի համար շատ կարևոր փաստաթուղթ: Սա սկզբունքային և խիստ բանաձև է, որը պատկերում է անվտանգության և մարդու իրավունքների ծանր իրավիճակը բռնազավթված տարածաշրջաններում, որի համաձայն, վեհաժողովը կոչ է անում Ռուսաստանի դաշնությանը պաշտպանել միջազգային նորմերը և իրավունքը»,-հայտարարել է մեծամասնության անդամ, Սոփիո Քացարավան:
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում Ռուսաստանի դաշնությանը պաշտպանել 2008 թվականի օգոստոսի 12-ին ձևակերպված կրակի դադարեցման մասին համաձայնագրի կետերը, թույլ տա, որ միջազգային դիտորդական առաքելությունները գործեն օկուպացված տարածքներում, ինչպես նաև նշում է բռնի տեղահանված անձանց իրենց տներ անվտանգ վերադառնալու անհրաժեշտությունը:
Փաստաթղթում կոչ է արվում նաև ԵԱՀԿ-ի անդամ երկրներին ջանքեր չխնայել, որպեսզի ԵԱՀԿ-ի առաքելությունը վերադառնա Վրաստանի բռնազավթված տարածքներ:
Լրատվությունը տարածել է Վրաստանի խորհրդարանը: