Չնայած իրավական ծանր վիճակին, քաղաքապետարանը կանի հնարավորինս, որ Վակեի այգում հյուրանոց չկառուցվի
Թբիլիսիի քաղաքապետարանում Կախա Կալաձեի և «Բուդապեշտ» հյուրանոցի հիմնադրի միջև հանդիպումը ավարտվել է անարդյունք: Տարածքի հնարավոր փոփոխման մասին կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել:
Թբիլիսիի փոխքաղաքապետ, Իրակլի Խմալաձեի հայտարարությամբ, հյուրանոցի սեփականատերը չի զիջում իր դիրքը, սակայն քաղաքապետարանը անելու է հնարավորինս, որ Վակեի այգում չկառուցվի բազմահարկ հյուրանոց:
«Դատարանում բողոքարկել ենք երկու հրաման: Դրանցից մեկը հատուկ թույլտվություն էր, որը 2013 թվականին տրվել էր Գիգի ՈՒգուլավայի կողմից, սա անժամկետ թույլտվություն է: Դրա հիման վրա էր տրված անմիջական շինարարության ժամկետային թույլտվությունը, որը կորցրել է իր ուժը: Այս մարդը ասում է, որ ունի անժամկետ հատուկ թույլտվություն, սա հատուկ ակտ է, որը արձակել է այն ժամանակվա քաղաքապետը: Հենց այդ փաստաթղթի հիման վրա ունի այս մարդը Վակեի այգում 30 մետրանոց հյուրանոցի կառուցման իրավունք: Սա շատ ծանր իրավիճակ է, որի մեջ հայտնվել է քաղաքապետարանը, սակայն անում ենք ամեն ինչ, որ դա թույլ չտանք: Այս գործողությունը քաղաքապետարանի համար անընդունելի է»,-հայտարարել է Իրակլի Խմալաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan