Սակրեբուլոյում մայրաքաղաքի կառավարության կազմը վստահություն ստանալու համար կներկայացնի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն
Թբիլիսիի սակրեբուլոյում մայրաքաղաքի կառավարության կազմը վստահություն ստանալու համար կներկայացնի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն:
Սակրեբուլոյի ընդդիմությունում ասում են, որ այսօր սակրեբուլոյում սպասում էին Կախա Կալաձեին և այս որոշումը անսպասելի է եղել:
«Եվրոպական Վրաստան» դաշինքի առաջնորդ Գոկա Գաբաշվիլին հայտարարում է, որ Կախա Կալաձեն չունի հարցերի պատասխանները, թե ինչով է առաջնորդվել նա, անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնին Նուգզար Ճոնքաձեին ընտրելիս, ով առանձնանում է հոմոֆոբ և քսենոֆոբիկ հայտարարություններով: