Չնայած արևմտացի դաշնակիցների զգուշացման՝ Միխեիլ Սաակաշվիլին 2008 թվականին հանցանք գործեց, որին հետևեց Վրաստանի տարածքների բռնազավթումը․ Իրակլի Կոբախիձե
Չնայած արևմտացի դաշնակիցների զգուշացման՝ Միխեիլ Սաակաշվիլին 2008 թվականին հանցանք գործեց, որին հետևեց Վրաստանի տարածքների բռնազավթումը․ Իրակլի Կոբախիձե

Չնայած ամերիկացի, արևմտացի դաշնակիցների կողմից ստացած զգուշացումների՝ Միխեիլ Սաակաշվիլին 2008 թվականին հանցանք գործեց, որին հետևեց Վրաստանի տարածքների բռնազավթումը, – այս մասին հայտնեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, ի պատասխան լրագրողների հարցին։

Տրվեց հարցեր, թե ինչպիսին էր մեր արևմտացի դաշնակիցների դերը և կարող էին թե ոչ նրանք կանխարգելել այն հանցանքը, որը գործեց Միխեիլ Սաակաշվիլին։ Սա լեգիտիմ հարց էր, որը լսվում էր 2008 թվականին և սրան էր վերաբերվում նաև Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարությունները։ Այս հարցերին շատ բաց և պարզ պատասխան տվեցին առաջին հերթին մեր ամերիկացի դաշնակիցները։

Ուզում եմ ասել, որ այս պատասխանը հենց հանգստացնող և օգտակար չէ Ազգային շարժման համար։ Հիշում եք Կոնդոլիզա Ռաիսիի հայտնի հայտրարաությունները, Մաիլսի հայտնի հայտարարությունները, որտեղ նրանք ասում են, որ  շատ անգամ զգուշացրել են Միխեիլ Սաակաշվիլուն այն մասին, որ նրա այսպիսի արարքներին անպայման կհետևեր այսպիսի վատ հետևանքներ։

Չնայած դրան՝ Սաակաշվիլին այլ ձև վարվեց։ Երբ դու ունես դավաճանողական մտքեր, բնական է, նման դեպքում ոչ ընկերոջ զգուշացումն ես հաշվի առնում, ոչ էլ թշնամու։

Սա այն էր, ինչ արեց Միխեիլ Սաակաշվիլին։ Այս հարցը տրվեց ինչպես Սալոմե Զուրաբիշվիլու կողմից, այնպես էլ հանրության այլ ներկայացուցիչների կողմից, 2008 թվականին, – հայտնեց Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով, Զուրաբիշվիլին 2008 թվականին հայտարարում էր, որ Վրաստանը իր արևմտյան ընտրության համար պատժվեց և տեղ էին գտնում ռուսական սադրանքները։

Խորհրդարանի նախագահի հայտարարությամբ, Սալոմե Զուրաբիշվիլին ֆրանսիական հրատարակչություններին ասում է, որ 2008 թվականի կոնֆլիկտի նախաձեռնողը հենց Ռուսաստանն էր։