Չինաստանում թայֆունի պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել
Չինաստանում թայֆունի պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել

Չինաստանում թայֆունի պատճառով անհրաժեշտ է եղել տասնյակ հազարավոր մարդկանց տարհանել, այս մասին գրում է «Reuters»-ը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ տարհանվել է ավելի քան 31 հազար մարդ, ավելի քան 4 հազար շինհրապարակներում աշխատանքները դադարեցվել են, վնասվել է գրեթե 20 հազար շինություն։

Չինաստանի մայրաքաղաքի երկու օդանավակայաններն էլ երկուշաբթի առավոտյան չեղարկել են ավելի քան 180 չվերթ և հետաձգել ավելի քան 100 չվերթ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ օդերևույթաբանները կանխատեսում են, որ այս շաբաթ Չինաստանին մոտենում է հերթական թայֆունը, որը կարող է էլ ավելի մեծ վնաս հասցնել «Դոքսուրից» արդեն տուժած շրջաններին։

«Դոքսուրին» վերջին տարիներին Չինաստանին հարվածած ամենաուժեղ թայֆուններից մեկն է: