Չինաստանում սողանքի հետևանքով զոհվել է 20 մարդ

Չինաստանում սողանքի հետևանքով զոհվել է 20 մարդ, 25-ին մինչև այժմ փնտրում են: Զոհվածների միջև երեք փոքրահասակ երեխա է:

«Ռոյտերի» լրատվությամբ, աղետը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմտյան մասում, Գուիջոուի գավառում: Սողանքի հետևանքով 21 տուն ամբողջությամբ ծածկվել է հողով: Փրկարարներին հաջողվել է այդ տներից դուրս հանել 11 մարդու:

Ինչպես փոխանցում է գործակալությունը, սողանքը առաջացել է սեզոնային անձրևների պատճառով: