Չինաստանում պնդում են, որ ԱՄՆ պատժամիջոցներն ու Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չեն նպաստում խնդրի լուծմանը
Պատժամիջոցների և ճնշման կիրառումը չի նպաստում խնդրի լուծմանը, ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Չժիյանը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության, որ Թրամփը Իրանի դեմ ավերիչ տնտեսական պատերազմ է սկսում։
«Չինաստանը կոչ է անում համապատասխան կողմերին ձեռնարկել պատասխանատու միջոցներ և լուծել խնդիրները դիվանագիտական և քաղաքական միջոցներով», – ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Ձեր տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է. «Այսօր ես հայտարարում եմ Իրանի դեմ ամենաավերիչ տնտեսական գործողության մասին, որը կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում»։