Չինաստանում «Լեկիմա» սուպեր թայֆունի հետևանքով զոհվել է 13 մարդ, 16-ը համարվում է անհետ կորած

Չինաստանում «Լեկիմա» սուպեր թայֆունի հետևանքով զոհվել է 13 մարդ, 16-ը մինչ այժմ համարվում է անհետ կորած:

Աղետի պատճառով շրջանից տարհանել են ավելի քան մեկ միլիոն մարդow:

Սուպեր թայֆունը վրա է հասել Չինաստանի արևելյան մասում: Փրկարարական ծառայության աշխատակիցներին հաջողվել է փրկել մոտ 200 տեղի բնակչի: Նրանց աղետի հետևանքով դուրս են բերել փլուզված շենքերից: Տարածաշրջանում աշխատում է 184 փրկարարական խումբ և 36 հազար հրշեջ:

Սուպեր Թայֆունի պատճառով հետաձգվել է մոտ 1800 ավիաչվերթ: