Չինաստանում կոշիկի արտադրամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել

12:47, 10.07.2026

Չինաստանի Ֆուցզյան նահանգում կոշիկի արտադրամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհի բռնկման պահին ձեռնարկությունում եղել է 237 աշխատակից և երկու հյուր։ Շենքից տարհանվել է 213 մարդ, սակայն նրանցից երկուսը մահացել են հիվանդանոցում։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ընկերության սեփականատերն ու այլ պատասխանատու անձինք ձերբակալվել են, իսկ ընկերության բանկային հաշիվները սառեցվել են։

Լրատվամիջոցները նշում են, որ գործարանը հիմնականում արտադրում էր կոշիկ և հագուստ։

Հետաքննության նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է առաջին հարկում, որտեղ պահվում էին կոշիկի դյուրավառ նյութեր։ Կրակի մարման աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 500 հրշեջ և փրկարարական բրիգադ։

Նմանատիպ