Չինաստանում հայտարարում են, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության են եկել 30 միլիարդ դոլարի արժողությամբ երկկողմ սակագների նվազեցման մեխանիզմի շուրջ
Չինաստանում հայտարարում են, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության են եկել 30 միլիարդ դոլարի արժողությամբ երկկողմ սակագների նվազեցման մեխանիզմի շուրջ։
Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, սա ութ կետից բաղկացած կոնսենսուսի մաս է, որին կողմերը հասել են Սի Ցզինպինի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ կողմերը նաև համաձայնվել են առևտրային խորհրդի ստեղծման և Կուալա Լումպուրում նախկինում անցկացված բանակցությունների արդյունքների շարունակման շուրջ։
«Այս պատմական այցը կհարստացնի չին-ամերիկյան կառուցողական և կայուն հարաբերությունները, կպահպանի երկկողմ կապերի ընդհանուր կայունությունը և նոր էջ կբացի չին-ամերիկյան հարաբերություններում, ինչը ազդեցություն կունենա համաշխարհային խաղաղության և զարգացման վրա», – հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը։
Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ կողմերը նաև համաձայնվել են արհեստական բանականության հարցի շուրջ՝ երկխոսություն սկսել տեխնոլոգիայի ռիսկերի և օգուտների վերաբերյալ։ Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է նոյեմբերին։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նաև նշել է, որ Պեկինը գնահատում է Վաշինգտոնի կողմից «արհեստական բանականության» փոխարեն «սուպերինտելեկտ» տերմինի օգտագործումը։