Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի
Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի

Չինաստանի հարավային շրջանում, Սիչուանի գավառում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Տուժել է 122 մարդ: Լրատվությունն այս մասին տարածում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 17-ին, տեղական ժամանակով 22 անց 50 րոպեին: Էպիկենտրոնը գտնվում է Չանին քաղաքից 19 կմ. հեռավորության և 10 կիլոմետր խորության վրա:

Ավելի ուշ նույն գավառում տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը, որը կազմել է 5,1 մագնիտուդ:

Տեղի իշխանությունների լրատվությամբ, երկրաշարժի արդյունքում փլուզվել է մի քանի տուն, վնասվել են ճանապարհները:

Այս փուլում աղետի գոտի են ուղարկել վրաններ և առաջին նշանակության իրեր: Տեղում աշխատում են փրկարարները: