Չինաստանում ընդունել են սահմանադրական ուղղումներ, որի համաձայն Չինաստանի առաջնորդին հնարավորություն է տրվում երկիրը կառավարել ցմահ
Չինաստանում ընդունել են սահմանադրական ուղղումներ, որի համաձայն Չինաստանի առաջնորդին հնարավորություն է տրվում երկիրը կառավարել ցմահ

Չինաստանի ազգային ժողովրդական կոնգրեսը աջակցել է սահմանադրական բարեփոխումների ուղղումներին, որի համաձայն Չինաստանի առաջնորդին հնարավորություն է տրվում երկիրը կառավարել ցմահ:

BBC-ի լրատվությամբ, նիստին մասնակցող 2964 պատվիրակից, դեմ է քվեարկել միայն երկու օրենսդիր, երեքը ձեռնպահ են մնացել:

Սահմանադրական փոփոխությունների համաձայն, Չինաստանի հանրապետության նախագահ Սի Ձինպինին և նրա տեղակալին հնարավորություն է տրվում պաշտոնին մնալ մինչև մահ:

Մինչ այս գործող օրենսդրությամբ, Չինաստանի ժողովրդական հանրապետության ղեկավարի պաշտոնում հնարավորություն էր տրվում մնալ երկու 5 ամյա ժամանակաշրջանով:

Սի Ձինպինը Չինաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից: