Չինաստանում, դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 8 երեխա
Չինաստանում, դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 8 երեխա

Չինաստանում, դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 8 երեխա:

Մեծ Բրիտանիայի Հանրային հեռարձակողի տեղեկությամբ, հարձակումը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում, Հուբեյ նահանգում, ուսումնական տարվա մեկնարկի առաջին օրը: Զոհերի տարիքը 6-13  է:

Հայտնի չէ, թե ինչպես են զոհվել դպրոցի աշակերտները և որն էր հարձակման պատճառը, սակայն դեպքի վայրում իրավապահները ձերբակալել են 40-ամյա տղամարդու:

Չինաստանում, վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ տեղի են ունեցել նման հարձակումներ: