Չինաստանի ՈՒհան քաղաքից ծրագրվում է տարհանել Վրաստանի քաղաքացիներին
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ նախատեսվում է ՈՒհան քաղաքից տարհանել Վրաստանի քաղաքացիներին:
Ըստ նրա, ամեն ինչ արվում է երկրում կորոնավարակի տարածման ռիսկը նվազագույնի հասցնելու համար:
«Մենք պլանավորում ենք տարհանել մեր քաղաքացիներին: Այսօր օրվա երկրորդ կեսին անց ենք կացնելու հանդիպում, որտեղ կընդունենք որոշում, թե ինչպես ենք տարհանելու մեր քաղաքացիներին: Աշխարհը միասնական ուժերով պայքարում է կորոնավարակի դեմ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ միասին, մենք ներգրավված ենք կորոնավարակի կանխարգելման գործողությանը: Այս պահին վտանգ չկա, սակայն դա չի նշանակում, որ վտանգը չի կարող կանգնել: Մենք անում ենք հնարավորինս, վարակի տարածման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար»,- հայտարարել է Տիկարաձեն: