Չինաստանի նոր արտգործնախարարն իր առաջին այցով ժամանել է Թուրքիա
Չինաստանի նոր արտգործնախարարն իր առաջին այցով ժամանել է Թուրքիա

Չինաստանի նոր արտգործնախարար Վան Յին Թուրքիա կատարած այցի ընթացքում թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմը, ապա հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Սա Վան Յիի առաջին այցն է արտերկիր՝ նշանակումից հետո:

Չինաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել է նաև համաշխարհային ֆինանսական համակարգը։ Վան Յիի հետ բանակցությունների ընթացքում Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիան և Չինաստանը կամրապնդեն համագործակցությունը, քանի որ երկու երկրներն էլ կարևոր դեր են խաղում համաշխարհային և տարածաշրջանային հարցերում։

Չինացի դիվանագետի Թուրքիա կատարած այցի ընթացքում բանակցությունները ներառել են նաև Չինաստանի «Գոտի և ճանապարհ» և «Միջին միջանցք» նախաձեռնությունների ներդաշնակեցումը։