Չինաստանի նախկին գյուղատնտեսության նախարար Թան Ռենջյանը դատապարտվել է մահապատժի կաշառակերության համար
Չինաստանի նախկին գյուղատնտեսության նախարար Թան Ռենջյանը դատապարտվել է մահապատժի կաշառակերության համար, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Դատավճիռն ուժի մեջ կմտնի երկու տարի հետո։
Դատարանը պարզել է, որ 2007-ից 2024 թվականներին, զբաղեցնելով տարբեր պետական պաշտոններ, Թան Ռենջյանը օգտագործել է իր ազդեցությունը՝ ընկերություններին և անհատներին օգնելու բիզնես վարել, պայմանագրեր կնքել և պաշտոններ զբաղեցնել: Ռենջյանը ստացել է ավելի քան 268 միլիոն յուան կանխիկ և գույք՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով։
Դատարանը նրան մեղադրել է առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ։
Օրենքի համաձայն՝ Ռենջյանը դատապարտվել է մահապատժի, սակայն դատարանը հաշվի է առել նրա խոստովանության, հետաքննության հետ համագործակցության և կաշառքի մեծ մասի կամավոր վերադարձի փաստը, այդ իսկ պատճառով մահապատիժը հետաձգվել է երկու տարով։