Չինաստանի նախագահը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
Սի Ցզինպինը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հետ։
Ռոյթերսի տվյալներով՝ Սի Ցզինպինը նախատեսում է գագաթնաժողովն օգտագործել՝ ցույց տալու համար, թե ինչպիսին կլինի «հետամերիկյան միջազգային կարգը», ինչպես նաև դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու Ռուսաստանին, որը գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով։