Չինաստանի նախագահ Սի Ձինպինը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան:
Չինաստանի նախագահը ռուս գործընկերոջ Վլադիմիր Պուտինի հետ անցկացնելու է երկկողմ բանակցություններ և կնքելու համագործակցության մի քանի պայմանագիր:
Ինչպես նաև, Սի Ձինպինը ներկա է գտնվելու Պետերբուրգի 23-րդ միջազգային տնտեսական ֆորումին, որն անցկացվելու է հունիսի 6-8-ին: Չինաստանի նախագահը ֆորումին ելույթ է ունեցել խոսքով:
Ընթացիկ տարում Չինաստանը և Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակը: