Չինաստանի և Բրազիլիայի համատեղ հայտարարություն. Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը և Ուկրաինան հնարավորինս շուտ կսկսեն ուղիղ երկխոսություն
Flags are seen during a news conference at the Brazilian Embassy in Beijing, China April 14, 2023. REUTERS/Tingshu Wang/Pool
Չինաստանը և Բրազիլիան հույս ունեն, որ Մոսկվան և Կիևը հնարավորինս շուտ կսկսեն ուղիղ երկխոսություն, ասվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի Պեկին այցից հետո։
«Չինաստանը և Բրազիլիան ողջունում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ խաղաղ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու դրական արձագանքը», – ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «Չինաստանը և Բրազիլիան հույս ունեն, որ Ռուսաստանը և Ուկրաինան հնարավորինս շուտ կսկսեն ուղիղ երկխոսություն, որը հակամարտությանը վերջ դնելու միակ միջոցն է»։