Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Չինաստանը և ԱՄՆ-ն կապի մեջ են Դոնալդ Թրամփի Չինաստան այցի վերաբերյալ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները կապի մեջ են նախագահ Թրամփի Չինաստան այցի վերաբերյալ։ Լին Ցզյանը, սակայն, ընդգծել է, որ այցը որևէ կապ չունի Հորմուզի նեղուցում նավարկության հարցի հետ։
«Չինաստանը և Միացյալ Նահանգները կապի մեջ են նախագահ Թրամփի Չինաստան այցի վերաբերյալ։ Այցը որևէ կապ չունի Հորմուզի նեղուցում նավարկության հետ», – ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ խնդրել է մոտ մեկ ամսով հետաձգել Չինաստան կատարելիք իր ծրագրված այցը՝ Իրանում ընթացող պատերազմի պատճառով։