Չինաստանի արտաքին գործերի նախարարություն. Երկխոսությունն ու բանակցությունները մնում են ուկրաինական ճգնաժամը լուծելու միակ կենսունակ ճանապարհը, հարկադրանքը, ճնշումը չեն կարող լուծել որևէ խնդիր

16:14, 23.10.2025

Երկխոսությունն ու բանակցությունները մնում են ուկրաինական ճգնաժամը լուծելու միակ կենսունակ ճանապարհը, ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։

Նրա խոսքով՝ հարկադրանքն ու ճնշումը չեն կարող լուծել որևէ խնդիր։

«Չինաստանը մշտապես դեմ է եղել միակողմանի պատժամիջոցներին, որոնք չունեն միջազգային իրավունքում իրավական հիմք և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից լիազորություն», – ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Նմանատիպ