Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ – Չինաստանը դեմ է ցանկացած միակողմանի մաքսատուրքի, սակայն սակագնային կամ առևտրային պատերազմը ոչ ոքի շահերին չի ծառայում
Չինաստանը դեմ է ցանկացած տեսակի միակողմանի սակագնի (տարիֆի),— այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լին Ծյանը։
Նրա խոսքով՝ սակագնային կամ առևտրային պատերազմը ոչ մի կողմին օգուտ չի բերի։
«Չինաստանի դիրքորոշումը Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական և առևտրային հարցերի վերաբերյալ հետևողական է և հստակ։ Մենք դեմ ենք միակողմանի սակագնային միջոցների բոլոր ձևերին։ Սակագնային պատերազմը կամ առևտրային պատերազմը ոչ մեկի շահերին չի ծառայում»,— նշել է Լին Ծյանը։
Ի գիտություն՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը Եվրոմիության, Չինաստանի, Ռուսաստանի և ևս 57 առևտրային գործընկերների ապրանքների համար ուժի մեջ է մտցրել 10 և 12.5 տոկոսանոց նոր մաքսատուրքեր։ Ընդունված որոշումը Սպիտակ տունը բացատրում է նշված երկրներում հարկադիր աշխատանքի արգելման կանոնների ոչ պատշաճ կատարմամբ։ Նոր կարգավորումն ուժի մեջ է մտել ճիշտ այն ժամանակ, երբ ուժը կորցնում էր մինչ այդ գործող ժամանակավոր՝ 10 տոկոսանոց համաշխարհային (գլոբալ) սակագինը։