Չինաստանի ագրարային համալսարանում տեղի է ունեցել վրացական գինու մշակույթի վերաբերյալ շնորհանդես:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում վրացական խաղողագործության և գինեգործության ոլորտի միջազգային հանրահռչակման շրջանակներում, Գինու ազգային գործակալության ներկայացուցիչը Չինաստանի ագրարային համալսարանում հանդես է եկել «Վրաստան՝ գինու հայրենիք» շնորհանդեսով:
Խաղողի այգիների կադաստրի վարչության գլխավոր մասնագետ, պրոֆեսոր Իրմա Մդինարաձեն ներկայացրել է շնորհանդես-դասախոսություն վրացական ավտոխթոն խաղողի սորտերի և Վրաստանի վայրի խաղողի գենոֆոնդի պաշտպանության ու ուսումնասիրության ժամանակակից մոտեցումների, ինչպես նաև Վրաստանի խաղողի այգիների կադաստրի պրակտիկայի վերաբերյալ։
«Խաղողի այգիների կադաստրի համակարգի ներդրումն ապահովում է գինու որակի վերահսկողությունը և արտադրության մրցունակության բարձրացումը: Ծրագիրն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել և կարող է կարևոր մոդել դառնալ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համար: Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի՝ որպես խաղողի և գինու հայրենիքի դերին համաշխարհային գինեգործության ոլորտում և այս փորձի միջազգային տարածման կարևորությանը», – նշել է Իրմա Մդինարաձեն:
Միջոցառմանը ներկա էին Չինաստանի ագրարային համալսարանի դասախոսներ և դոկտորանտներ: Մասնակիցները առանձնահատուկ հետաքրքրություն են ցուցաբերել Վրաստանի խաղողի այգիների կադաստրի ծրագրի նկատմամբ, որը Գինու ազგային գործակալությունն իրականացնում է 2014 թվականից։ Ծրագրի շրջանակներում Վրաստանում գրանցվել է մինչև 50 հազար հեկտար խաղողի այգի, ինչն ապահովում է ոլորտի ռազմավարական կառավարումը։
Տեղեկատվությունը տարածում է Գինու ազգային գործակալությունը։