Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ. Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անցել են հարթ, Չինաստանը հարգում է վրաց ժողովրդի ընտրությունը և պատրաստ է հարաբերությունների զարգացմանը
Չինաստանը պատրաստակամություն է հայտնում համագործակցել Վրաստանի հետ՝ երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու նպատակով, Պեկինում կայացած մամուլի ասուլիսում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Լին Ցզյանը։
Նրա խոսքով՝ Չինաստանը միշտ հարգում է վրաց ժողովրդի ընտրությունը։
«Չինաստանը նշում է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անցել են հարթ։ Չինաստանը միշտ հարգում է վրաց ժողովրդի ընտրությունը և անկեղծորեն հույս ունի Վրաստանի կայունության և բարգավաճման վրա։ Մենք պատրաստ ենք Վրաստանի հետ միասին աշխատել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,- ասել է Լին Ջիանը։