Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի նեղուցում՝ որպես «խիստ նախազգուշացում»
Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի նեղուցում՝ որպես «խիստ նախազգուշացում»

«Deutsche Welle»-ն հայտնում է, որ Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի նեղուցում՝ որպես «խիստ նախազգուշացում»։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, դրա պատճառը Կալիֆորնիայում Թայվանի նախագահ Ցայ Ին Վենի հանդիպումն է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթիի հետ։

Թայվանի տվյալներով՝ զորավարժություններին մասնակցում են առնվազն ութ ռազմանավ և 42 ինքնաթիռ։ Նրանք շարժվում են միջին գծի երկայնքով: Եռօրյա պարապմունքը կավարտվի երկուշաբթի օրը։

Նշենք, որ Չինաստանը Թայվանը համարում է սեփական տարածք։