Չինաստանը Ուկրաինայի և Թայվանի խնդիրների համեմատությունը անվանում է երկակի ստանդարտ
Չինաստանը Ուկրաինայի և Թայվանի խնդիրների համեմատությունը անվանում է երկակի ստանդարտ։ Այս մասին ասվում է Սինգապուրում Չինաստանի դեսպանատան կողմից հրապարակված գրառման մեջ։
Չինաստանի դեսպանատունը գրում է, որ Թայվանի խնդրի և Ուկրաինայի հարցի համեմատությունը անընդունելի է։
«Դրանք բնույթով տարբեր են և ընդհանրապես համեմատելի չեն։ Եթե ինչ-որ մեկը փորձի դատապարտել կրկնակի ստանդարտը կրկնակի ստանդարտով, միակ արդյունքը, որը մենք կստանանք, կլինի ևս մեկ կրկնակի ստանդարտ», – ասվում է հայտարարության մեջ։
Չինաստանի դեսպանատան գրառման մեջ Էմանուել Մակրոնի մասին ուղղակիորեն չի հիշատակվում, սակայն տեքստին կից է Ֆրանսիայի նախագահի լուսանկարը, որտեղ նա ելույթ է ունենում «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության համաժողովում։
«Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ եթե Ռուսաստանին թույլատրվի ազատորեն զավթել Ուկրաինայի որևէ մասը, ապա «ի՞նչ կարող է պատահել Թայվանի հետ»։