Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան պաշտպանական ընկերությունների և տասը անհատների նկատմամբ՝ Թայվանին զենք վաճառելու համար
Թայվանին զենք վաճառելու պատճառով Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի պաշտպանական ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այդ մասին հայտարարել են Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում։
Մասնավորապես, պատժամիջոցներ են կիրառվել 20 պաշտպանական ընկերությունների և 10 ֆիզիկական անձանց նկատմամբ։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ պատժամիջոցները նախատեսում են ընկերությունների և ֆիզիկական անձանց Չինաստանում գտնվող ցանկացած ակտիվների սառեցում, ինչպես նաև տեղական կազմակերպություններին և քաղաքացիներին արգելվում է նրանց հետ գործարար հարաբերությունների հաստատումը։
«Թայվանի հարցը Չինաստանի հիմնարար շահերի առանցքն է, և սա այն առաջին կարմիր գիծն է, որը Չինաստան–ԱՄՆ հարաբերություններում չի կարելի հատել», – նշել են Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում։
Տեղեկատվության համար նշենք, որ վերջերս ԱՄՆ-ն հաստատել է Թայվանին 11.1 միլիարդ դոլարի արժեքով զենք վաճառելու գործարքը։