Չինաստանը զգուշացնում է իր քաղաքացիներին խուսափել Իրան մեկնելուց,- ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը նաև կոչ է արել Իրանում գտնվող չինացի քաղաքացիներին ուժեղացնել անվտանգության միջոցառումները և հնարավորինս շուտ լքել երկիրը։
«Հաշվի առնելով Իրանում ստեղծված անվտանգության իրավիճակը, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը և Իրանում Չինաստանի դեսպանատներն ու հյուպատոսությունները հիշեցնում են չինացի քաղաքացիներին այս պահին ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց», – ասվում է հայտարարության մեջ։