Չինաստանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների դիվանագիտությունը կարևոր դեր է խաղում երկկողմ հարաբերություններում
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների դիվանագիտությունը կարևոր դեր է խաղում երկկողմ հարաբերություններում։
«Պետությունների ղեկավարների դիվանագիտությունը անփոխարինելի ռազմավարական և առաջատար դեր է խաղում Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում։ Երկու կողմերը կշարունակեն հաղորդակցվել նախագահ Թրամփի Չինաստան այցի վերաբերյալ», – ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Լի Ցզյանը նաև խոսել է Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության մասին և կոչ է արել բոլոր կողմերին դադարեցնել պատերազմը։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Չինաստանը աջակցում է լարվածության թուլացմանն ուղղված բոլոր ջանքերին և պատրաստ է «կառուցողական դեր» խաղալ այս գործընթացում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի կեսերին կայցելի Չինաստան։