Չինաստանը հայտարարել է Թայվանի շուրջ հերթական զորավարժությունների մասին

22:52, 15.08.2022

Չինաստանը հայտարարել է Թայվան կղզու շուրջ հերթական զորավարժությունների մեկնարկի մասին։ Զորավարժությունների մասին հայտարարվել է Պեկինում այն ​​բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության անդամները ժամանել են Թայվան։ Տեղեկությունը տարածում է «Associated Press»-ը։

Նշենք, որ Չինաստանի իշխանությունները, ի տարբերություն նախորդ դեպքերի, այս անգամ չեն նշել զորավարժությունների ժամանակն ու տարածքը։

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «Պեկինը վճռական քայլեր է ձեռնարկելու երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար», իսկ ամերիկացի կոնգրեսականներին մեղադրել են «Մեկ Չինաստան» սկզբունքը խախտելու մեջ։

Հիշեցնենք, որ ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությունն օգոստոսի 14-ին այցելել է Թայվան՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կղզի այցելելուց հետո։

Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքը, իսկ օտարերկրյա քաղաքական գործիչների այցերը կղզի՝ որպես Չինաստանի ինքնիշխանության խախտում։

Նմանատիպ