Չինաստանը դեմ է իրանական ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին

15:01, 22.09.2026

Չինաստանը դեմ է իրանական ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուի Ցզյակունին մամուլի ասուլիսում հարցրել են, թե արդյոք Չինաստանը թույլ կտա իրանական չվերթներ դեպի Գուանչժոուի և Շանհայի օդանավակայաններ, որին Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը պատասխանել է. «Չինաստանը դեմ է անօրինական, միակողմանի պատժամիջոցներին, որոնք որևէ հիմք չունեն միջազգային իրավունքում և որևէ լիազորություն չունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը հայտարարել էր, որ աշխարհը մի քանի օրից կարող է արգելել իրանական ավիաընկերությունների թռիչքները։

Նմանատիպ