Չինաստանը դատապարտում է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի սպանությունը
Չինաստանը դատապարտել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի սպանությունը և այն անվանել անընդունելի։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ժիյանը հայտարարել է, որ Պեկինը դատապարտում է Իրանի պետական առաջնորդների և քաղաքացիական անձանց վրա հարձակումները։
«Չինաստանը ցնցված է այս հայտարարությունից։ Մենք միշտ դեմ ենք ուժի կիրառմանը միջազգային հարաբերություններում։ Իրանի առաջնորդների սպանությունը և քաղաքացիական անձանց վրա հարձակումները ավելի անընդունելի են։ Ներկայումս Մերձավոր Արևելքում հակամարտությունը մոլեգնում է, լարվածությունը սրվում և տարածվում է։ Անհապաղ հրադադարը միջազգային հանրության ընդհանուր ձգտումն է։ Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կանխել տարածաշրջանում իրավիճակի վերահսկողությունից դուրս գալը», – ասել է Լին Ժիյանը։