Չինաստանը չի ցանկանում առևտրական պատերազմ սկսել ԱՄՆ-ի հետ, սակայն պաշտպանելու է սեփական հետաքրքրությունները. Չինաստանի փոխարտգործնախարար
Չինաստանը չի ցանկանում առևտրական պատերազմ սկսել ԱՄՆ-ի հետ, սակայն պաշտպանելու է սեփական հետաքրքրությունները. Չինաստանի փոխարտգործնախարար

Չինաստանը չի ցանկանում առևտրական պատերազմ սկսել ԱՄՆ-ի հետ, սակայն պաշտպանելու է սեփական հետաքրքրությունները: Այս հայտարարությունը արել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը:

«Չինաստանը չի ցանկանում պայքարել Միացյալ Նահանգների հետ առևտրական հարցերում, սակայն միևնույն ժամանակ չենք նստելու առանց գործի և չենք նայելու , թե ինչպես է վնաս հասցվում Չինաստանին»,-ասել է Զժան Յեսույը:

Հիշեցնենք, մարտի 1-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ սակագնային նոր տարիֆներ սահմանելու մասին:

Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ն դրանով ցանկանում է վերակենդանացնել ամերիկյան արդյունաբերությունը: