Չինական Tiangong-1 տիեզերական սարքն այրվել է Խաղաղ օվկիանոսի օդային տարածքում
Չինական Tiangong-1 տիեզերական սարքն այրվել է Խաղաղ օվկիանոսի օդային տարածքում

Չինաստանի ուղեծրային դասի առաջին տիեզերական սարքը՝ Tiangong-1-ը, որը մասնագետների կանխատեսմամբ՝ հանգստյան oրերին պետք է բախվեր Երկրին, մտել է Երկրի մթնոլորտ ու այրվել Խաղաղ օվկիանոսի օդային տարածքում:

Տարածված լրատվությամբ, սարքը շարժվել է ավելի քան 23.000 կմ/ժ արագությամբ: Դրա մեծ մասն այրվել է մթնոլորտում:

Հայտնի է, որ 9 տոննա քաշով ու ավտոբուսի մեծության արբանյակի բեկորներն ընկել են Թաիթիի ափերից ոչ հեռու:

Հավելենք, որ  2011թ. արձակված սարքն ավարտել էր գիտական առաքելությունն ու կորցրել Երկրի հետ կապը:

2016թ. Չինաստանը խոստովանել էր, որ կորցրել է Tiangong-1-ի նկատմամբ վերահսկողությունն ու չի կարողանա կառավարել դրա՝ կրկին Երկրի մթնոլորտ մտնելու գործընթացը: