Չիլիում նախագահի հրաժարականի պահանջով ցույցին մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ
Չիլիում նախագահի հրաժարականի պահանջով ցույցին մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ

Չիլիում բողոքի ցույցին մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ:

Երկրի պատմության մեջ ամենալայնամասշտաբ հանրահավաքին ցուցարարները պահանջել են նախագահ Սեբաստյան Պիներայի հրաժարականը: Ցույցի ժամանակ միջադեպեր չեն գրանցվել: Մայրաքաղաքի հետ միասին ցույցեր են անցկացվել նաև Չիլիի այլ մեծ քաղաքներում:

Չիլիում մետրոյի ուղևորավարձի ավելացման հետևանքով կազմակերպված հանրահավաքները վերաճել են լայնամասշտաբ սոցիալական բողոքի:

Այս ընթացքում զոհվել է 19 մարդ, ձերբակալվել՝ ավելի քան 6 000-ը: