Չիլիում բողոքի ցույց ավարտվել է ոստիկանության հետ բախմամբ:
Սանտյագոյում անցկացված հանրահավաքների ժամանակ իրավապահները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան: Տուժել է մի քանի մարդ:
Չիլիում մետրոյի ուղևորավարձի ավելացման հետևանքով կազմակերպված հանրահավաքները վերաճել են լայնամասշտաբ սոցիալական բողոքի:
Այս ընթացքում զոհվել է 15 մարդ, ձերբակալվել՝ ավելի քան 6 000-ը: