Չիլիի մայրաքաղաքում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
Չիլիի մայրաքաղաքում բողոքի ցույցի մասնակիցների և ոստիկանության միջև վերսկսվել են բախումները: Լայնամասշտաբ բողոքի ցույցերի ֆոնին այրել են հագուստի խանութ, արագ սննդի օբյեկտ և հյուրանոց: Անվտանգության ուժերը ցուցարարներին ցրելու համար կիրառել են ջրցան: Ի պատասխան, ցույցի մասնակիցները իրավապահների ուղղությամբ նետել են քարեր:
Հանրահավաքների ֆոնին Չիլիի նախագահ Սեբաստյան Պիներան ազատել է ութ նախարարի, այդ թվում՝ ներքին գործերի և ֆինանսների նախարարներին:
Մասսայական խառնաշփոթի պատճառով Չիլիի բիզնեսի վնասը կազմում է 1.4 միլիարդ դոլլար: Հոկտեբերին, բախումների հետևանքով զոհվել է 17 մարդ:
Չիլիում մետրոյի ուղևորավարձի ավելացման հետևանքով կազմակերպված հանրահավաքները վերաճել են լայնամասշտաբ սոցիալական բողոքի: