Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում տեղի ունեցած ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, տասնյակները վիրավորվել են

18:18, 19.02.2026

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն երեք մարդ զոհվել է, և մոտ տասը հոգի ստացել են վնասվածքներ։ Այս մասին տեղեկությունը տարածում է տեղական ռադիոկայանը։

Նրանց փոխանցմամբ՝ պայթյունի պատճառ է դարձել գազ տեղափոխող բեռնատար մեքենայի անսարքությունը, ինչի հետևանքով հրդեհը տարածվել է բենզալցակայանի վրա։

Պայթյունի հետևանքով, բեռնատարից բացի, կրակը ոչնչացրել է ևս յոթ ավտոմեքենա։

Նմանատիպ