Չիկագոյի քաղաքապետը հրամայել է իրավապահ մարմիններին չհամագործակցել քաղաքում ԱՄՆ Ազգային գվարդիայի հետ
Չիկագոյի քաղաքապետը հրամայել է իրավապահ մարմիններին չհամագործակցել քաղաքում ԱՄՆ Ազգային գվարդիայի հետ

Չիկագոյի քաղաքապետ Բրենդոն Ջոնսոնը ստորագրել է գործադիր հրամանագիր, որում նշվում է, որ Չիկագոյի իրավապահ մարմինները չեն համագործակցի քաղաքում ԱՄՆ Ազգային գվարդիայի տեղակայման հետ։

Քաղաքապետը հստակ հրահանգներ է տվել իրավապահ մարմիններին՝ շարունակել օրենքի կիրառումը, բայց չմասնակցել Ազգային գվարդիայի հետ պարեկություններին, ձերբակալություններին կամ այլ գործողություններին։ Նա նաև կոչ է արել իրավապահ մարմիններին կրել միայն Չիկագոյի ոստիկանական համազգեստ և զերծ մնալ դիմակներ կրելուց։

Քաղաքապետը կարծում է, որ դաշնային զորքերի տեղակայումը քաղաք առանց տեղական իշխանությունների համաձայնության խախտում է ժողովրդավարական նորմերը և քաղաքի ինքնիշխանությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային գվարդիան տեղակայել է Վաշինգտոնում՝ որպես հանցագործության դեմ պայքարի արշավի մաս, և ասել է, որ նմանատիպ ուժեր կտեղակայի Նյու Յորքում և այլ խոշոր քաղաքներում, որտեղ հանցագործության մակարդակը բարձր է։ Հայտարարությունը սուր քննադատության է արժանացել տեղական իշխանությունների կողմից։