Չի կարելի փակել կենտրոնական մայրուղինն այն վայրում, որտեղ թշնամին նայում է մեզ վրա. Սալոմե Զուրաբիշվիլի
Ինչ էլ չլինի պատճառ, չի կարելի փակել կենտրոնական մայրուղին, չի կարելի այսօրվա դժբախտությամբ վնաս հասցնել պետությանը,- այսպես է արձագանքել սոցիալական ցանցում, պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 26-ին կենտրոնական մայրուղու փակմանը:
«Հասկանալի է հասարակության զայրույթը և ընտանիքի ցավը, սակայն անհասկանալի է, քաղաքականապես մոտիվացված ակտիվիստները ինչպես կօգտվեին դրանից և ինչ գործողություններ կիրականացներ պետությունը:
Մեր պետությունը այժմ ծանր վիճակում է, բացի միջազգային համադաշնության արձագանքից մենք չունենք այլ մեխանիզմներ: Շատ ծանր է երբ չենք կարող ազատել մեր ձերբակալված քաղաքացիներին, սակայն դա չի արդարացնում այն, որ երկրի թուլությունը ցուցադրենք հենց այն վայրում, որտեղ մեր թշնամին նայում է մեզ վրա»,-գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan