Ռուսաստանը օկուպանտ է և ագրեսոր, դա կարող եմ կրկնել անվերջ. Սալոմե Զուրաբիշվիլի
Ռուսաստանը օկուպանտ է և ագրեսոր, դա կարող եմ կրկնել անվերջ. Սալոմե Զուրաբիշվիլի

Իմ և իմ ընտանիքի կյանքի հիմնական հավատքը, նպատակը և երազանքը Ռուսաստանից Վրաստանի ազատության և անկախության պաշտպանումն էր, կա և կլինի,-այս մասին անկախ նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, սեփական ընտրական շտաբի շնորհանդեսի ժամանակ:

Նրա խոսքերով, Ռուսաստանի նկատմամբ իր դիրքորոշումը արդեն 60 տարվա ընթացքում անփոփոխ է:

«Ռուսաստանի նկատմամբ իմ դիրքորոշումը, եթե այն կրկին պետք է բացատրել, անփոփոխ է: Վրաստանի ազատագրումը իմ և իմ ընտանիքի կյանքի հիմնական հավատքն է, նպատակը և երազանքը»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա խոսքերով արտագաղթը մինչև վերջ կրում էր անկախության դրոշը և միտքը:

Բացի այդ, նրա խոսքերով Ռուսաստանը ագրեսոր և բռնազավթիչ էր 2008 թվականին, երբ մեկ անգամ ևս խախտել է բոլոր միջազգային փաստաթղթերը:

«Ռուսաստանը օկուպանտ էր և ագրեսոր 2008 թվականին, երբ խախտել է բոլոր միջազգային նորմերը և պայմանագրերը, որտեղ Ռուսաստանը ճանաչում էր Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: