Նախագահական ընտրությունները ավարտվելու են հենց առաջին տուրում, «Վրացական երազանքի» կողմից աջակցվող թեկնածուի հաղթանակով. Մամուկա Մդինարաձե

19:27, 19.09.2018

«Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն, խորհրդարանի լիագումար նիստին արձագանքել է, խորհրդարանային ընդիմության կողմից նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հասցեին հնչեցված մեղադրանքներին:

«Միասնական ազգային շարժումը» սովորություն է դարձրել, որ նախկինում վարելով դավաճան քաղաքականություն, այժմ կարող է զբաղվել փյառով և դավաճանության մեջ մեղադրել ուրիշի: Նրա վրա գցել այդ սեփական մեղքը և հիմնական հարցից շեղել ուշադրությունը: Սակայն վրաց ժողովուրդը չի խափնվում նման բաներից և հոկտեմբերի 28-ին նրանք կրկին կրելու են պարտություն»,-ասել է Մամուկա Մդինարաձեն:

Խմբակցության նախագահը ի պատասխան ՝ «ազգային շարժում» կուսակցության հայտարարություններին, հասարակությանը հիշեցրել է նախկին իշխանությունների գործողությունները:

Նմանատիպ