Չգիտեմ, երկրորդ փուլը ում հետ են անում, ընդդիմությունը չի մասնակցում երկրորդ փուլին. Զաալ ՈՒդումաշվիլի
«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Զաալ Ուդումաշվիլիի հայտարարությամբ, ընդդիմությունը չի մասնակցի ընտրությունների երկրորդ փուլին և այդ օրը հանրահավաք կանցկացնի: Միևնույն ժամանակ, ինչպես լրագրողներին ասել է Ուդումաշվիլին, «Ազգային շարժման» Աջարիայի կազմակերպության ղեկավար Լևան Վարշալոմիձեի հայտարարությունը կուսակցությունում չի քննարկվել:
«Ընդդիմությունը չի մասնակցի երկրորդ փուլին, սա մեր որոշումն է: Ամոթ է այս երկրում, այս ֆոնին, թե ինչ ընտրություններ են կայացել, անց կացնել երկրորդ փուլը: Ես չգիտեմ, ում հետ են նրանք անց կացնում ընտրություններ: Մենք կխոսենք և կորոշենք նոյեմբերի 21-ի ձևաչափը: Ընդհանուր առմամբ, մենք ցույցը կանցկացնենք 21-ին, երբ կլինի երկրորդ փուլը: Լևան Վարշալոմիձեի հայտարարությունը կուսակցությունում չի քննարկվել», – հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին:
Երեկ, Բաթումիում բողոքի ակցիայի մասնակիցներին դիմել է «Ազգային շարժման» Աջարիայի կազմակերպության ղեկավար Լևան Վարշալոմիձեն և կոչ արել նոյեմբերի 21-ին, ընտրությունների երկրորդ փուլում ամոթի միջանցք կազմակերպել տեղամասերում: