Չեխական լրատվամիջոցներ - Չեխիայում գործող Ռուս Ուղղափառ Եկեղեցու միտրոպոլիտը կարող է ենթարկվել պատժամիջոցների
Չեխիայում գործող Ռուս ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտը կարող է ենթարկվել պատժամիջոցների։ Այս մասին գրում են չեխական լրատվամիջոցները։ Ինչպես հայտնի է, Չեխիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «ANO» կուսակցության առաջնորդ և երկրի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը նույնպես կողմ է առաջնորդի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը։
Մետրոպոլիտ Իլարիոնն այժմ ծառայում է Կարլովի Վարում։ Վերջերս լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել նրա կապերի մասին ռուսական հետախուզական ծառայությունների հետ։
Հենց այդ պատճառով էլ քննարկվում են նրա դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։
«Չեխիայի բոլոր պետական մարմինները ուշադիր հետևում են օտարերկրյա գործակալների թշնամական գործողություններին և միշտ գործում են չեխական օրենսդրությանը համապատասխան։ Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները բացառություն չեն, չնայած ես չեմ մեկնաբանի և չեմ կարող մեկնաբանել կոնկրետ դեպքերը», – պատասխանել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան միտրոպոլիտի հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ հարցին։