Չենք տեսնում նախապայման, որ Վրաստանում հացը թանկանա. Նաթիա Թուրնավա
Մենք չենք տեսնում նախապայման, որ Վրաստանում հացը թանկանա,- այս մասին կառավարության նիստի ավարտից հետո հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Նաթիա Թուրնավան:
Թուրնավան պատասխանել է լրագրողի հարցին, հացի գնի հնարավոր ավելանալու առնչությամբ:
«Ավելին, մենք գիտենք, որ սա զգայում խումբ է, որը առաջին հերթին պետք է լինի մեր ուշադրության ներքո: Եթե ծագի որևէ խնդիր, պատրաստ ենք, խորհրդակցել նրանց հետ:
Բացի այդ, ստեղծում ենք էլեկտրաէներգիայի մրցունակ շուկա, գազի մրցունակ շուկա, որը ևս նրանց կընձեռի հնարավորություն, որը հակառակը, նվազեցնեն իրենց ծախսերը և կրկին պահպանեն գրավիչ գները»,- հայտարարել է Թուրնավան: